Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ Life.panorama.am-ը ներկայացնում է «սիրառատ շարք» այն մասին, թե որտեղ և ում հետ են նշելու հայ աստղերը սիրո տոնը: Թեմայի շուրջ այս անգամ զրուցել ենք երգչուհի Նունե Եսայանի հետ: Նա նշեց, որ պատրաստվում է տոնը նշել ամուսնու և ընկերների հետ:
«Ես պասիվ հանգստի, պասիվ ժամանցի սիրահար եմ, բայց սիրո տոնն այս անգամ կնշենք ակտիվ կերպով` մեր ընկերների հետ»,-մեզ հետ զրույցում տեղեկացրեց երգչուհին:
Ամուսնու համար նվեր նա արդեն պատրաստել է. կնվիրի մի բան, որն Ավոն վաղուց էր ուզում ունենալ, իսկ թե ինչ` Նունե Եսայանը չմանրամասնեց:
Մեր այն հարցին, թե արդյոք դպրոցական, ուսանողական տարիներին երգչուհին սիրային նամակներ, բացիկներ ստացել է, Նունե Եսայանը դրական պատասխան տվեց` հիշեցնելով նաև, որ այն ժամանակ սիրո տոն, առհասարակ, չկար: