Tert.am-ը գրում է.
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ վատ եղանակին մարդկանց աշխատունակությունն ավելի բարձր է։ Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, հետազոտողներն օգտագործել են ճապոնական բանկերի աշխատակիցների աշխատանքի վերաբերյալ տվյալները. ճապոնական բանկերում ընդունված է գրանցել աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը։
Պարզվել է, որ վատ եղանակին ընթացիկ խնդիրներն ու առաջադրանքներն ավելի արագ են կատարվում, քան երբ դրսում արևային եղանակ է. որքան արևը վառ է շողում, այնքան երկար ժամանակ է հարկավոր աշխատակիցներին առաջադրանքները կատարելու համար։
Հետազոտողները համոզված են նաև, որ վատ եղանակին մարդիկ ավելի քիչ են մտածում այն մասին, թե որքան լավ կլիներ այժմ լինել դրսում։