Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ` Life.panorama.am-ը ներկայացնում է «սիրառատ շարք» այն մասին, թե որտեղ և ում հետ են նշելու հայ աստղերը սիրո տոնը: Թեմայի շուրջ այս անգամ մենք զրուցել ենք հաղորդավար, շոումեն Սամվել Գրիգորյանի հետ:
Նա տեղեկացրեց, որ տոնական այդ օրը ինքը կլինի Մոսկվայում` իր սիրելիից հեռու: Շոումենն առիթը բաց չթողեց զգուշացնելու, որ «սիրելի» ասելով նկատի ունի իր կնոջը, իր միակին, և ոչ թե` դերասանուհի Մերի Մակարյանին, ինչպես սուտ լուրերի տարածման հետևանքով կարծում են շատերը:
Life.panorama.am-ի հարցին, թե Մոսկվայից վերադառնալուց հետո ինչ բնույթի նվեր կմատուցի Սամվել Գրիգորյանն իր կնոջը, շոումենը պատասխանեց. «Քանի որ ես գիտեմ, թե իմ կինը ինչ տիպի բույրեր է սիրում, նրան օծանելիք կնվիրեմ»: