Tert.am-ը գրում է.

 

Empire ամսագիրը Շեռլոկ Հոլմսի դերակատար Բենեդիկտ Քամբերբեթչին ճանաչել էր որպես ամենասեքսուալ դերասան, իսկ այժմ էլ բրիտանական ծանոթությունների կայքերից մեկը հարցում է անցկացրել, որի արդյունքների համաձայն՝ դերասանը ճանաչվել է ամենացանկալի ուղեկիցը Սուրբ Վալենտինի օրը։ Այդպիսով՝ նա առաջ է անցել շատ հայտնի սեքս-խորհրդանիշներից՝ Դևիդ Բեքհեմից, Բրեդ Փիթից, գրում է loveradio.ru-ն։

Ըստ լուրերի՝ ամենացանկալի տղամարդու սիրտն այժմ ազատ է։ Հարցազրույցներից մեկում Քամբերբեթչը նշել է, որ ինչպես և բոլորը, նա նույնպես երազում է ստեղծել ամուր ընտանիք, սակայն դեռ իր երկրորդ կեսին չի գտել։

Բացի Քամբերբեթչից, ցուցակում ընդգրկվել են նաև Ջոնի Դեպը, Լեոնարդո Դի Կապրիոն և Ուիլ Սմիթը։