Life.panorama.am-ի այսօրվա հյուրը երգիչ-երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Հայկոն է: Մարդ, ով երբեք չի սիրում բարձրաձայնել կատարած աշխատանքների մասին, այլ թողնում է այն հանրության գնահատականին… Եթե, իհարկե, չեն հարցնում… Նրան երկար ներկայացնել պետք չէ ճանաչում են բոլորը, իսկ իր գործնական նորությունների ու անձնականի մասին կխոսի հենց ինքը…
-Այժմ ի՞նչ եք անում, ինչո՞վ եք զբաղված:
-Ինչպես միշտ, զբաղված եմ իմ գործերով՝ աշխատանքներ ստուդիայում, գործիքավորումներ, երգեր… Մի խոսքով՝ երաժշտության մեջ եմ…
-Նոր երգ, տեսահոլովակ չե՞ք ուզում ներկայացնել:
-Նոր եմ ավարտել նոր ձայներիզս, որը կոչվում է «Ես քեզ սիրահարվել եմ»…Այն պատրաստեցինք DESIGN DE LUXE ամսագրի հետ միասին: Այնպես որ, շուտով նաև նոր տեսահոլովակներ կներկայացնեմ որոշ երգերի հիման վրա:
-Ասում են, նոր ֆիլմ է նկարահանվում, որի երաժշտական ձևավորումը կրկին ձեզ է վստահված: Ճ՞իշտ է:
-Այո, հիմա աշխատում ենք Հրաչ Քեշիշյանի նոր ֆիլմի վրա, որը նկարահանվում է ռուսական BERG SOUND հայտնի ընկերության հետ համատեղ: Ֆիլմը կոչվում է «Домик в сердце»: Երաժշտության հեղինակը ես եմ, ձայնագրվում է H-studio-ում: Հայաստանից, նաև արտերկրից ժամանած երաժիշտներ կնվագեն ֆիլմի սաունդթրեքը: Կարծում եմ՝ շատ հետաքրքիր լուծումներով երաժշտություն կլսեք…
-Հայկո, չե՞ք պատրաստվում դուետ ներկայացնել ձեր կնոջ՝ Անահիտ Սիմոնյանի հետ:
-Չգիտեմ, միգուցե մի օր հետաքրքիր երգ ծնվի և մենք որոշենք երգել դուետ… Շատ հնարավոր է՝ մոտ ապագայում…
-Եթե չեմ սխալվում, Անահիտի այս վերջին երգը ձեզ է նվիրված… Չե՞ք պատրաստվում ձեր կնոջ համար ինքներդ նման անակնկալ անել, նամանավանդ առջևում կանանց ու սիրո գեղեցիկ տոներ են…
-Գիտե՞ք, լավ մտքեր եք տալիս: Միգուցե այդպես էլ անեմ…Ես հաստատ ինչ-որ օրիգինալ բան կմտածեմ…
Շարունակությունը` այստեղ: