Tert.am-ը գրում է.

 

Լեգենդար հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրն իր ծննդյան 90-ամյակը կնշի Գերմանիայում։

Իր ծննդյան օրը՝ մայիսի 22-ին, նա «Լեգենդը վերադառնում է» խորագրով համերգ կտա Բեռլինի O2 World մարզադաշտում, գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով համերգի կազմակերպիչներին։

Գերմանիայում Ազնավուրի 2-րդ համերգը նախատեսված է մայիսի 24-ին։ Այն պետք է կայանա Ֆրանկֆուրտ քաղաքում։