Տղամարդկանց և կանանց մեծ մասը երազում են իդեալական ընտանիք ունենալ, սակայն իդեալի մասին նրանց պատկերացումները հաճախ տարբեր են լինում: Ուստի, անհրաժեշտ է վերլուծել այս խնդրի վերաբերյալ ընդհանուր մոտեցումները:
Գրեթե յուրաքանչյուր տղամարդ կարծում է, որ ընտանիքի ղեկավարն ինքը պետք է լինի, ինքը պետք է լուծի բոլոր կարևոր հարցերն ու որոշուներ ընդունի: Ինչ-որ չափով դա ճիշտ է, անգամ շատ կանայք են դա ընդունում, սակայն գաղտնիք չէ, որ այս մտածելակերպը հաճախ առիթ է դառնում ընտանեկան բոլոր խնդիրների մեղավոր ճանաչել հենց տղամարդուն:
Հարցումներն, այնուամենայնիվ, ցույց են տվել, որ երկու սեռերն էլ իդեալական են համարում այն հարաբերությունները, որոնցում չկան վառ արտահայտված առաջնորդներ: Հարցումների արդյունքում' հոգեբաններն այն եզրակացության են եկել, որ ընտանեկան հարաբերություններում ամենագլխավոր նախապայմանները փոխըմբռնումն ու փոխադարձ հարգանքն է: Սրանց հիմքում են ձևավորվում նաև ընտանիքի համար կարևոր այլ նախապայմանները:
Շարունակությունը` այստեղ: