Tert.am-ը գրում է.
Կանեփի յուղը պարունակում է բազմաթիվ օգտակար միացություններ, վիտամիններ, հանքային աղեր, սպիտակուցներ, ածխաջրեր և մանրաթելեր: Այդ եզրահագմանն են եկել Մարիա Անժելես Ֆերնանդեզ-Արչն ու իր գործընկերները: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Meddaily-ին:
Կանեփը հարուստ է A, C, E վիտամիններով և բետա-կարոտինով:
20-րդ դարի սկզբին մարիխուանան, որն ստացվում է կանեփից, արգելվել է մեծ քանակությամբ թմրանյութ պարունակելու պատճառով, սակայն վերջերս ԱՄՆ-ն թույլատրել է օգտագործել այդ բույսը բժշկական նկատառումներով, քանի որ կանեփն օգտակար է քաղցկեղի և չբուժվող հիվանդությունների բուժման համար:
ԵՄ-ում կանեփի այն տեսակները, որոնցում ավելի քիչ է տետրահիդրոկանաբինոլի պարունակությունը, աճեցնում են կտորի և թղթի արտադրության նպատակով, իսկ նրա յուղն իր սննդային արժեքի շնորհիվ հետաքրքրություն է առաջացնում բժիշկների և դիետոլոգների շրջանում: