Վերջերս իրականացված հետազոտության արդյունքում, որը հրապարակվել է Journal of Clinical Investigation պարբերականում, գիտնականները պարզել են, որ FTO անվամբ հայտնի գենը կարող է ստիպել մարդկանց քաղց զգալ անգամ ուտելուց հետո, գրում է Inopressa-ն՝ New Scientist-ին հղումով։
Մարդը կարող է ժառանգել FTO գենի երկու տարբեր տիպերից մեկը։ Գենի առաջին AA տիպը ժառանգող մարդիկ 70 տոկոսով ավելի հակված են գիրության, քան նրանք, ովքեր ժառանգել են երկրորդ' TT տիպը։
Գիտնականներն այս եզրակացությանն են եկել երկու տեսակի գեներ ունեցող մարդկանց շրջանում հետազոտություն անցկացնելուց հետո։ Նրանք նույն սնունդն են տվել 10 հոգու, ովքեր գիրության հակված գենի կրողներ են և ևս 10 հոգու, որոնք ժառանգել են գենի մյուս տիպը։ Ուտելուց հետո հարցման արդյունքում պարզվել է, որ առաջին խումբը 20-25 տոկոսով ավելի քաղցած է, քան մյուս խումբը։