Life.panorama.am-ը գրում է.

 

Սթիվեն Հոքինգ, Բիլ Գեյթս, Վիկտորիա Կաուի, այս մարդիկ նորագույն պատմության մեջ հայտնի են որպես ժամանակակից հանճարներ: Սթիվեն Հոքինգն աշխարհի ամենահայտնի և ազդեցիկ ֆիզիկոսներից մեկն է: Բիլ Գեյթսը «Microsoft» խոշորագույն ընկերության հիմնադիր բաժնետերերից է, որը 11 տարի շարունակ «Forbes» ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: 11-ամյա Վիկտորիա Կաուին Մեծ Բրիտանիայում բնակվող ամենախելացի աղջիկն է:

 

Վիկտորիա Կաուի ինտելեկտի կոեֆիցենտն ավելի բարձր է, քան տեսական ֆիզիկայի հիմնադիր Ալբերտ Էյնշտեյնինը: Հանճարեղ աղջնակի IQ-ն 162 նիշ է, ինչը հանճարեղ գիտնականի ինտելեկտի կոեֆիցենտից 2 նիշով բարձր է:

 

ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրույցում աղջիկը նշել է, որ փոքր-ինչ ամաչում է, երբ իրեն համեմատում են աշխարհի ամենափայլուն ուղղենրի հետ, սակայն իրեն հաճելի է, որ իր ունակությունները գնահատում են:

 

Ամբողջական նյութն այստեղ: