Սոնա Շահգելդյանը նոր զուգերգ է ձայնագրել Ռուբեն Հախվերդյանի հետ, որը կոչվում է “Նկար”: Նրանք առաջին անգամ չէ, որ միասին են երգում. 2011-ի նոյեմբերին Սոնայի երեւանյան առաջին մենահամերգին միասին երգել են հեղինակ-կատարողի հայտնի գործերից “Մեր սիրո աշունը” եւ “Ձյունը”:

 

Նրանց նոր համագործակցության առիթը ստեղծել է կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը.“Երգի գործիքավորումն ամբողջովին արվել է կենդանի հնչողությամբ: Ռուբեն Հախվերդյանն ինձ համար կենդանի լեգենդ է, շատ եմ սիրում նրան, այդ ամենը փոխադարձ է, որովհետեւ ամեն մեկի հետ չի երգում: Շուտով կթողարկվի նրա ձայնասկավառակը, որում ընդգրկված կլինի նաեւ մեր դուետը, հետո եւս մեկ սկավառակ կլինի, եւ հնարավոր է' նորից իր գրած երգերից միասին կատարենք”, -BRAVO.am-ին հայտնել է երգչուհին:

 

Շարունակությունը՝ այստեղ: