Life.panorama.am-ը գրում է.
Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում ակտիվորեն տարածվում են Photoshop-ի միջոցով պատրաստված Սկարլետ Յոհանսոնի լուսանկարները, որտեղ հոլիվուդյան դերասանուհին պատկերված է Հորդանան գետի Արևմտյան ափում գտնվող բնակավայրերում, որոնք գտնվում են Իսրայելի վերահսկողության տակ:
Այդ լուսանկարները պատրաստվել են այն ակտիվիստների կողմից, ովքեր իսրայելա-պաղեստինյան հակամարտության մեջ հանդես են գալիս պաղեստինյան կողմի օգտին և համոզված են, որ Իսրայելը չպետք է իր բիզնես ենթակառուցվածքները զարգացնի վիճելի տարածքներում, ինչպիսին, ըստ իրենց, Հորդանան գետի Արևմտյան ափն է: Այդ իսկ պատճառով էլ լուսանկարներում դերասանուհին պատկերված է այդ բնակավայրերի անմխիթար պատկերների ֆոնին:
Ակտիվիստների դժգոհության պատճառը վերջերս Սկարլետ Յոհանսոնի կողմից իսրայելական SodaStream ընկերության գովազդային հոլովակում նկարահանվելն է: Այդ ընկերությունը տեղակայված է Հորդանան գետի Արևմտյան ափին և զբաղվում է տնային պայմաններում գազավորված ջուր պատրաստելու համար նախատեսված տեխնիկայի արտադրությամբ:
Գովազդային հոլովակի նախապատրաստական աշխատանքները՝