Tert.am-ը գրում է.
Չինաստանի Չանչուն քաղաքում բնակվող Լյու Յուհան և նրա կինը՝ Չժոու Ցզինսյան, աղբի մեջ հայտնաբերել են թանկարժեք զարդերով 2 զարդատուփ։ Նրանք որոշել են այն պահել իրենց, սակայն խիղճը ստիպել է դիմել ոստիկանություն, գրում է Вести-ն։
Զարդատուփերի պարունակության ընդհանուր գումարը եղել է 810 հազ. յուան (մոտ 134 հազ. դոլար)։
Քաղաքի ոստիկանությունն այն արդեն անվանել է ամենաթանկարժեք գտնված իրը քաղաքի պատմության մեջ։ Պարզվել է, որ զարդատուփերը պատկանում են տեղացի ոսկերչին, սակայն չի հաղորդվում, թե ինչպես են զարդերը հայտնվել աղբի մեջ։