Tert.am-ը գրում է.
Վերջերս Ժաննա Ֆրիսկեի ամուսինը՝ Դմիտրի Շեպելևը, հաստատել է, որ երգչուհին հիվանդ է քաղցկեղով և այժմ բուժման կուրս է անցնում ԱՄՆ-ում: Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) մարդկային ուղեղի ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Սվյատոսլավ Մեդվեդևը հայտարարել է, որ երգչուհու մոտ աշխտորոշվել է գլխուղեղի քաղցկեղ:
Газета.Ru-ն, առողջություն մաղթելով սիրված դերասանաուհուն, երգչուհուն և հաղորդավարուհուն, հիշել է նաև այլ հայտնի մարդկանց, ովքեր հաղթահարել են ծանր հիվանդությունը:
Գաբրիել Գարսիա Մարկես
Հայտնի կոլումբիացի վիպասան Գաբրիել Գարսիա Մարկեսը ևս երկար տարիներ բուժվել է քաղցկեղից: 1992-ին նա վիրահատության է ենթարկվել թոքերի քաղցկեղի պատճառով և երկար բուժման կուրս անցել: Սակայն 1999-ին նրա մոտ այս անգամ՝ ավշագեղձերի ուռուցք (լիմֆոմա) են հայտնաբերել: Բժիշկները նրան մեկ տարվա կյանք էին կանխատեսում, սակայն կամքի ուժն ու ապրելու ցանկությունը նրան ստիպեցին վերադառնալ աշխատանքի, իսկ 2011-ին նա հրաժեշտի խոսքով հանդես եկավ իր ընթերցողների առաջ:
Էլիզաբեթ Թեյլոր
Ոգու ուժով և լավատեսությամբ հայտնի դերասանուհին հաղթահարել է ոչ միայն գլխուղեղի քաղցկեղը (բարորակ), ինչպես նաև՝ այլ հիվանդություններ, այլև՝ մաշկի քաղցկեղը: 70 տարեկանում նա քիմիաթերապիայի կուրս է անցել, որից հետո ապրել է ևս 9 տարի:
Շարունակությունը՝ այստեղ: