
Այս հանրահայտ նկարի հերոս նորածինը ոչ միայն մեծացել է, այլ նաև լիովին առողջ է: Այս մասին հայտնում է Свободный журнал-ը:
Վանդերբիլի համալսարանական հիվանդանոցի բժիշկ-վիրաբույժ Ժոզեֆ Բրուները ծանր վիրահատություն պետք է անցկացներ. 21 շաբաթական հղիություն, պտղի մոտ ախտորոշված ողնաշարի բնածին արատ, որը թույլ չի տալիս մարդուն ուղիղ կանգնել և տեղաշարժվել:
Միայն վիրաբուժական միջամտությունը կփրկեր դեռ չծնված երեխային, որի արդյունքում բժիշկը մորը կեսարյան հատում պետք է կատարեր և արգանդի վրա փոքր կտրվածք անելով՝ վիրահատեր երեխային:
Մայրը, որն այլ ընտրություն չուներ, տալիս է իր համաձայնությունը:
Եվ ահա, երբ վիրահատությունը մոտենում է ավարտին, արգանդի վրա կատարված կտրվածքի միջից հանկարծ դուրս է գալիս փոքրիկ, բայց արդեն ամբողջովին ձևավորված ձեռքով և ամուր բռնում բժշկի մատը:
Ապշահար բժիշկը հուզմունքից անշարժանում է: Հետագայում բժիշկ Բրուները նշել է, որ դա եղել է իր կյանքի ամենահուզիչ պահը:
Մայքլ Կլենսն, ով կարողացել էր որսալ այս բացառիկ վայրկյանը, նկարը վերնագրել է Հուսո Ձեռք. դեռևս լույս աշխարհ չեկած երեխան շնորհակալություն է հայտնում իր կյանքը փրկած բժշկին:
Փոքրիկ Սամուելի մայրը պատմում է, որ այս նկարը տեսնելուց հետո, մի քանի օր լաց է եղել:
«Այս լուսանկարը մեզ հիշեցնում է, որ հղիությունը ոչ թե հիվանդություն կամ թուլություն է, այլ մեր մեջ մի ապրող մեծ հրաշքն է»,-հիշում է Սամուելի մայրը:
Երեխան ծնվում է ճիշտ ժամանակին և լիովին առողջ: Ծնողները նրան անվանում են Սամուել Ալեքսանդր Արմաս: