Life.panorama.am-ը գրում է.
Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ և հոլիվուդյան կինոաստղ Առնոլդ Շվարցենեգերը նկարահանվել է գարեջրի գովազդում:
Հաղորդվում է, որ դերասանը, ով հանդես է գալիս որպես առողջ ապրելակերպի ջատագով, ամերիկյան ըմպելիքը գովազդում է հումորով: Տեսահոլովակը նկարահանվել է Ճապոնիայում: Շվարցենեգերը դրա դիմաց ստացել է 3 մլն դոլար:
Հայտնի է, որ Շվարցենեգերի մասնակցությամբ գովազդը ցուցադրվելու է ամերիկյան ֆուտբոլի ազգային չեմպիոնատի' Super Bowl-ի եզրափակիչի ժամանակ: