Ժերար Դեպարդիեն սեփական ավիաընկերությունն է բացել: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

Դերասանն իր ավիաընկերությունն անվանել է «Gyran R»' ֆրանսիացի բանաստեղծ Սիրանո դե Բերժերակի պատվին:

Դեպարդիեն օդանավը անձնական նպատակներով չի օգտագործում: Նա մտադիր է այն վարձակալության տալ: Օդանավն արդեն ցուցադրվել է Ֆրանսիայի Լիլ քաղաքի օդանավակայանում:

Դերասանը պատրաստվում է Բելգիայի Տուրնե քաղաքում բացել նաև ռեստորան:

Նշենք նաև, որ Դեպարդիեն Բելգիայում «Կոժիմո» անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրենն է: