Ռուսաստանի և Բելոռուսի իրավապաշտպանները բոյկոտել են «Եվրատեսիլ 2014» երաժշտական մրցույթի հեռարձակումը իրենց երկրներում: Պատճառը Ավստրիայի ներկայացուցիչ տրանսվեստիտ Կոնչիտա Վուրստի մասնակցությունն է:
Ռուս իրավապաշտպանները պնդում են, որ պետք է երեխաներին հեռու պահել բացասական հույզերից, պաշտպանել ինչպես նրա առողջությունը, այլ նաև հոգեկան հավասարակշռությունը. գրում է Вести.Ру-ն:
Երաժշտական մրցույթի կազմակերպիչները պնդում են, որ եթե Ռուսաստանում և Բելոռուսում ուղիղ միացման ժամանակ հանվի Կոնչիտա Վուրստի ելույթը, երկու երկիրն էլ կարող են մի քանի տարով զրկվել մրցույթին մասնակցելու իրավունքից:
Ի դեպ, Life News-ի փոխանցմամբ' Կոնչիտան չի պատրաստվում հրաժարվել մրույթին մասնակցելու իր հնարավորությունից. «Դեռևս մանկուց ես ստիպվա եմ եղել հանդուրժել շրջապատիս' իմ հանդեպ անբարեհաճ վերաբերմունքը: Բայց երբեք չեմ ենթարկվել ուրիշների կարծիքին: Ես որոշել եմ, որ հենց այս տեսքով պետք է հանդես գամ մրցույթի ժամանակ: Ուզում եմ հասկացնել մարդկանց, որ նրանք պետք է ապրեն այնպես, ինչպես ուզում են' անկախ հասարակության կարծիքից:
Ես երգելու եմ Կոպենհագենում»,- մեջբերում է պարբերականը' նշելով, որ Կոնչիտան ներողություն է խնդրում բոլոր նրանցից, ովքեր դեմ են իր' «Եվրատեսիլ 2014-ին» մասնակցությանը: