Life.panorama.am-ը գրում է.

 

Վերջերս կատարած հետազոտությունները ևս մեկ անգամ փաստել են գոյություն ունեցող ավանդական մոտեցումն այն մասին, որ սովորաբար տղամարդիկ կանանց ընտրության հարցում առաջնային նշանակություն են տալիս կանացի գեղեցկությանը և արտաքին տեսքին, իսկ կանայք իրենց ընտրության հարցում առավելապես հաշվի են առնում, թե տղամարդիկ որքանով են ապահովված և ինչ հասարակական դիրք ունեն:

Սինգապուրի հոգեբանության համալսարանի մասնագետ Նորման Լին և Արիզոնայի համալսարանի հոգեբանության դոկտոր Օլիվեր Սնգը առանձին հետազոտություններ են կատարել՝ առցանց չաթերի և արագ ծանոթության մեխանիզմների միջոցով: Հետազոտության մեջ ներգրավված են եղել արտաքնապես առանձնակի աչքի չընկնող տղամարդիկ և հասարակական ցածր դիրք ունեցող կանայք: Արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ պակաս հետաքրքրվածություն են ցուցաբերում ոչ գրավիչ կանանց նկատմամբ, սակայն դա ոչ մի կապ չի ունեցել այդ կանանց սոցիալական կարգավիճակի հետ: Կանանց մասով հետազոտությունը հակառակն է ցույց տվել, ըստ որի, նրանց համար ավելի նախընտրելի են եղել հնարավորինս ապահովված տղամարդիկ, թեկուզև աչքի չընկնող արտաքին տվյալներով: