Tert.am-ը գրում է.

 

ԱՄՆ-ի տրանսպորտային անվտանգության վարչության ներկայացուցիչ Սարի Կոշեցը հայտարարել է, որ ճանաչված ռուս հաղորդավարուհի Քսենյա Սոբչակին ամենևին էլ չեն մերկացրել Մայամիի օդանավակայանում տեղի ունեցած զննման ժամանակ, հայտնում է Взгляд-ը։

«Մեր վարչությունը խուզարկությունը մերկացնելով չի անցկացնում։ Դա արվում է միայն հագուստի վրայից»,- էլեկտրոնային նամակի միջոցով հայտնել է Կոշեցը՝ հատուկ ընդգծելով «հագուստի վրայից» բառակապակցությունը։

Մինչդեռ Մայամիի օդանավակայանի ներկայացուցիչն ասել է, որ երբեմն նման դեպքեր լինում են և որ խուզարկությունն ամենևին էլ չի նշանակում, որ Սոբչակին կասկածել են պայթուցիկ նյութերի պահման մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ճանաչված հաղորդավարուհին Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ Մայամիից Մոսկվա թռչելուց առաջ զննման սարքն իր մոտ պայթուցիկ նյութ է հայտնաբերել, ինչի պատճառով նրան մերկացրել են։