Life.panorama.am-ը գրում է.

 

Նորվեգիայում հունվարի 14-19-ը կայանալու է երաժշտական ամենաանսովոր միջոցառումներից մեկը' սառցե երաժշտության փառատոնը: Մասնակիցների երաժշտական գործիքները պատրաստվելու են սառույցից, որոնք կարող են նվագել միայն մի քանի ժամ: Այդ պատճառով երաժիշտները շատ հաճախ չգիտեն, արդյոք իրենց կհաջողվի ավարտել համերգը, թե ոչ:

Սառցե գործիքների ձայնը գրեթե չի տարբերվում սովորականներից: Միջոցառման գագաթնակետը կլինի աշխարհում առաջին սառցե փողային նվագախմբի ելույթը: