Esem.am-ը գրում է.
Ի՞նչ են խոսում. երգչուհի Լուսինե Աղաբեկյանը ամուսնու' ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի առաջին կնոջը երեխայի հետ դուրս է արել հայրական տանից:
Իրականում. վերջին շրջանում մեր ընթերցողները հետաքրքրվում են' երգչուհի Լուսինե Աղաբեկյանն այժմ ամուսնու' Արամայիս Հայրապետյանի հետ բնակվում է մարզերից մեկում գտնվող ռեժիսորի հայրական տանը: Նրանց հավաստմամբ' այդ տանը, Արամայիսի ծնողների հետ, մինչ իրենց տեղափոխվելը, ապրել է ռեժիսորի նախկին կինն ու մանկահասակ դուստրը: Վերջիններս այժմ տեղափոխվել են Երևան, և ապրում են վարձակալած բնակարանում:
Տարածված լուրերին ի պատասխան' Լուսինեն միայն ասաց. «Այո, այժմ բնակվում ենք ամուսնուս հայրական տանը, մեր սիրելի ընտանիքի հետ»: Այլ մանրամասներ հաղորդել չցանկացավ: