Տոնածառի ամենաթանկ զարդարումը եղել է 2002 թվականի դեկտեմբերի 7-ին Տոկիոյում: Ճապոնիայի Piaget ընկերույթունը զարդարել էր տոնածառը 83 ոսկե խաղալիքներով, որի ընդհանուր արժեքը կազմել էր 16 մլն դոլար:
Ամենամեծ ամանորյա աստղի բարձրությունը 31.59 մետր էր, որը տեղադրված էր Հնդկաստանի Կոչի քաղաքում 2009 թվականի դեկտեմբերի 31-ին: Ծրագիրն իրականացվել էր Apple A Day Properties անշարժ գույքի գործակալության հովանավորությամբ:
Ամենամեծ ամանորյա գուլպայի երկարությունը 32,56 մետր էր, իսկ լայնությունը՝ 14.97 մետր, այն ստեղծվել էր 2007 թվականին բրիտանկան Children’s Society ընկերության կողմից:
Սինգապուրի Tanglin Mall առևտրային կենտրոնի մուտքի մոտ 1996 թ կանգնեցվել էր աշխարհի ամենամեծ Սանտա Կլաուսը, որի բարձրությունը հասնում էր 15.6 մետրի իսկ լայնությունը' 4 մետրի:
Խոշորագույն ամանորյա օրացույցը, որն ուներ 71 մետր բարձրություն և 23 մետր լայնություն, տեղադրվել է 2007 թվականին Լոնդոնի St Pancras կայարանում:
Կանադացի Ժան Լակկերը աշխարհի ամենամեծ ամանորյա խաղալիքների հավաքածուն ունեցող սեփականատերն է: Նա սկսել է հավաքել տոնական խաղալիքները 1988թվականից: Հայտնի է, որ 2010-ին խաղալիքների թիվը հասնում էր մոտ 25.000-ի:
Երեսուն սանտիմետր ունեցող ամենահին տոնածառը համարվում է բրիտանացի Ժանետ Պարկերի կողմից 1886 թվականին գնված փոքրիկ եղևնին:
Ամենաշատ էլեկտրական լամպերով զարդարված տոնածառը համարվում է 2006 թվականին Գերմանիայում ցուցադրված եղևնին: Այն իր վրա կրում էր 150.000 լամպ:
Ամերիկուհի Էյվին Լավուան ընդունակ է կտրել 27 եղևնի ընդամենը 2 րոպեում: Ամերիկուհին համարվում է բացարձակ ռեկորդակիր:
Ըստ արևմտյան ավանդության Նոր տարուն թխվում են բլիթները, որոնց մեջ դրված են լինում թղթե կտորներ՝ նվերների անուններով: Թխվածքաբլիթները բաժանում են երկու մասի, ում մոտ հայտնվում է թղթով բլիթը և նա կարողանում է դա ուտել' ստանում է նվերը: Թխվածքաբլիթների զանգվածային ակցիա կազմակերպվեց 2011 թվականի դեկտեմբերի 1-ին Մեծ Բրիտանիայում, որին մասնակցում էին 566 մարդ :