Չենինգ Տատումը վստահ է. երբեք նրա կինը՝ Ջեննան, այնքան գրավիչ չի եղել, ինչպես հիմա։
Չենինգ Տատումն իր կնոջ՝ Ջեննա Դյուեն­Տատումի հղիությունը համարում է «աշխարհի ամենասեքսուալ բանը»: Այս մասին դերասանը պատմել է մամուլին, նաև պատմել է երեխայի ծնվելու կապակցությամբ իր մտորումների մասին. «Կարծում եմ՝ սա այն բաներից է, որոնք իսկապես հուզում են, բայց այս բառի ամենահրաշալի իմաստով: Ինչ­որ մեկն ասել է, որ դա նման է տեսնելուն, թե ինչպես է քո սիրտը դուրս թռչում իր տեղից ու սկսում պարել քո շուրջը: Հնարավոր է՝ սա ամենահրաշալի բանն է, որ ես երբևէ լսել եմ: Զույգը որոշել է մինչև երեխայի ծնվելը չիմանալ նրա սեռը: Հղի ժամանկ Ջեննան սկսել է գորգ­ինքնաթիռով թռիչքների մասին երազներ տեսնել: Նա ամեն ինչում մեղադրում է հորմոններին: Իր բլոգում նա խնդրել է կանանց բացատրել այդ երազների նշանակությունը. «Այսպես, թանկագին հղիներ, հորմոնների մասին… դա նորմալ է: Չենինգ Տատումը հոգ է տանում իր հղի կնոջ մասին: