Ladynews.am-ը գրում է.
Ցածրահասակ տղամարդիկ հազվադեպ են կանանց շրջանում հաջողություններ ունենում: Այս տվյալները հաստատում են ծանոթության կայքերում անցկացված հարցումները:
Պարզվում է, որ տղամարդու հասակն էական նշանակություն ունի կանանց համար: Բարձրահասակ ուժեղ սեռի ներկայացուցիչները 30 տոկոսով ավելի մեծ հնարավորություն ունեն կանանց հետ նոր ծանոթություններ հաստատելու և շփվելու:
Կանանց համար տղամարդու իդեալական հասակ համարվում է 182 սանտիմետրը: Այն տղամարդիկ, ովքեր դրանից բարձր հասակ ունեն, նույնպես դժվարությունների են հանդիպում: Օրինակ, 195 սմ հասակ ունեցող տղամարդուն ավելի դժվար է զուգընկերուհի գտնել, քան 165 սմ հասակ ունեցողին:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տղամարդկանց մեծ մասը բարձրահասակ են իրենց զուգընկերուհիներից: Վերջերս գիտնականները պարզել են նաև, որ մարդու հասակից է կախված նրա ճակատագիրը: Միջինից բարձր հասակ ունեցող տղամարդիկ և կանայք (տղամարդիկ՝ 177,8 սմ-ից բարձր, կանայք՝ 162,6սմ-ից), իրենց ավելի երջանիկ ու հաջողակ են զգում, քան իրենց ցածրահասակ ընկերները: