Հետազոտողներն ապացուցել են, որ էվոլյուցիայի ընթացքում կանայք ավելի գեղեցիկ են դառնում, իսկ տղամարդիկ այդպես էլ մնում են իրենց քարանձավային նախնիների մակարդակում: Գեղեցիկ կանայք ամբողջ աշխարհում 16 % -ով ավելի շատ են երեխաներ ունենում և հիմնականում' աղջիկներ. ինչն էլ հանգեցնում է աշխարհում գեղեցիկ կանանց քանակի ավելացմանը:
«Կանայք գնալով ավելի գեղեցիկ ու գրավիչ են դառնում»,- հայտարարել է այս գծով հետազոտությունների ղեկավար, պրոֆեսոր Մարկուս Յոկելան: Նա օգտագործել է տվյալներ 1244 կանանց և 997 տղամարդու մասին, որոնք հավաքվել էին ԱՄՆ-ում 4 տասնամյակի ընթացքում: Մարդկանց գրավչությունը գնահատվում էր լուսանկարների միջոցով:
Գիտնականի պնդումները հւիմնված են ճապոնացի գիտնական Կանաձավա Սատոշիի աշխատության վրա, որն ապացուցում էր, որ գեղեցիկ արտաքինով ծնողների մոտ ավելի հաճախ աղջիկներ են ծնվում, քան տղաներ: Նա ենթադրել է, որ այս ֆենոմենը հատուկ էվալյուցիոն ռազմավարություն է ներդրված մարդու ԴՆԹ-ի մեջ: Գիտնականները նաև պարզել են, որ ֆիզիկական գրավչությունը ժառանգական է:
Շարունակությունը՝ այստեղ: