Life.panorama.am-ը գրում է.

 

Ցուրտ եղանակին մազերը պահանջում են հատուկ խնամք, քանի որ եղանակի պատճառով դրանք չորանում ու «կոտրատվում» են: Ձեզ ենք ներկայացնում խնամքի միջոց, որը կարող է վերականգնել մազերի խոնավությունն ու տեսքը:

Կոկոսի յուղով դիմակ.

Նախապես նշենք, որ այս դիմակը դրական ազդեցություն է ունենում մազերի փայլի և որակի վրա:

Վերցրեք 2 բաժակ բնական կոկոսի յուղ (եթե վերջինս պինդ զանգված է, ապա գոլորշու միջոցով հալեցրեք): Զանգվածը պետք է լինի ոչ շատ տաք վիճակում: Այնուհետև այն քսել գլխամաշկին և մազերի ամբողջ երկարությամբ: Պետք է հատուկ ուշադրություն դարձնել մազարմատներին: Այնուհետ փաթաթեք գլուխը և թողեք 1 ժամ, իսկ վերջում լվացեք սովորական ջրով: