Երգչուհի Անահիտ Սիմոնյանը երեկ սոցցանցային իր էջում լուսանկար էր տեղադրել և շնորհակալություն հայտնել բժշկական կենտրոններից մեկին՝ նշելով, որ հաճելիորեն զարմացած է, որ մեր երկրում կան հիանալի բժիշկներ և այդօրինակ տեխնիկա:

Ճշտելու, թե երգչուհին ինչու՞ է այցելել բժշկի, արդյոք պատճառն առողջական լուրջ խնդիրներն են, զրուցեցինք Անահիտի հետ: Նա ասաց, որ առողջական լուրջ խնդիրներ չունի, սակայն չի ցանականում մանրամասնել, թե կոնկրետ ինչ խնդիրներ են եղել: Այնուամենայնիվ, նրանից տեղեկացանք, որ ակնաբույժի մոտ էր գնացել: «Կարող եմ ասել, որ «աչքի հոգնածություն» կար: Մինչ այս գնում էի բժշկի, սակայն չէին կարողանում ճիշտ ախտորոշում տալ: Այսօր ստացա ճիշտ պատասխան ճիշտ բժշկից և վերջին տեխնիկայի միջոցով»,- ասաց Անահիտը և ևս մեկ անգամ նշեց, որ զարմացած էր, որ Հայաստանում կան այդպիսի նորագույն տեխնոլոգիաներ:
Ըստ Անահիտի՝ խնդիրն առաջացել էր ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով: Առաջիկայում երգչուհին կստանա բուժում և ամեն ինչ կկարգավորվի:

 

Նյութը՝ PressIdent.am-ի