Երբ մեկ բեմում երգում են ռեժիսորները, օպերատորները, նկարիչները, հագուստի մոդելավորողները և լրագրողները, ձեզ ամեն ինչ տարօրինակ կթվա, սակայն համերգը հաջողված էր, քանի որ բեմում էին Երևանի մշակույթի պետական քոլեջի սաները :

Տարվա ընթացքում երկու անգամ քոլեջի սաները միջանկյալ քննությունները հանձնելու համար կազմակերպում են համերգներ, որտեղ ելույթ են ունենում տարբեր մասնագիտությունների և նախասիրությունների տեր ուսանողներ: Այս անգամ, ի տարբերություն մնացած համերգների, միջոցառում պատրաստել էին ուսանողները և այն էլ միայն երգչուհի Էմմիի օգնությամբ:

Երաժշտական համարներում իրար էին խառնվում ռեպը և արտասահմանյան հիթերը, հնչում էին թե՛ ժողովրդական երգեր, և թե՛ աշխարհահռչակ երգիչների կատարումներ : Նրանք պարում, երգում և խաղում էին ու ամենակարևորը՝ բեմում նրանք անկեղծ էին :

 

Շարունակությունը՝ այստեղ: