Aysor.am-ը գրում է.

 

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի շնիկն իր հայտնիությամբ, կարծես թե, սկսել է գերազանցել տիրոջը: Համացանցում հայտնվել է Դուդու անունով շնիկի էջ, որին արդեն հետևում է 1500 օգտատեր:

Պարզ չէ, թե ով է բացել Դուդուի էջը Facebook-ում կամ՝ ով է հետևում դրան, բայց էջում' բացի կենդանու նկարներից, տեղադրվում են նկարներ նրա նոր «մայրիկի»' Բեռլուսկոնիի նոր ընկերուհի Ֆրանչեսկա Պասկալի հետ:

Հատկապես հետաքրքիր է Դուդուի «Իմ մասին» բաժինը, որում նշված է՝ «Ես ունեմ մի նախասիրություն՝ կրծել կահույքը: Դա այնքան հաճելի է»:

Նշենք, որ Դուդուի հարցը բազմիցս քննարկվել է Իտալիայի կենդանիների պաշտպանության ասոցիացիայի նիստերում, քանի որ ասոցիացիայի անդամների կարծիքով՝ կենդանին սթրես է տանում իր տիրոջ անկանոն պահվածքի պատճառով: