Ladynews.am-ը գրում է.
Հանրաճանաչ ապրանքանիշի՝ Victoria's Secret-ի, ներկա «հրեշտակները» ցուցադրել են ներքնազգեստների հերթական հավաքածուն:
Հանդիսավոր ցուցադրության գեղեցկուհիները սրտանց ուրախացել են՝ հանդես գալով լուսանկարչի օբյեկտիվի առջև: Ցուցադրությունն այս անգամ նվիրված է եղել Սուրբ Ծնունդին, հենց դրա համար էլ մոդելներն անհամեմատ հրապուրիչ էին, իսկ ոգևորությունն էլ՝ շատ մեծ: Գեղեցկուհիների գլխավոր զենքն էլ հոլիվուդյան չքնաղ ժպիտն ու համբույրներն էին, որոնք «հրեշտակներն» ուղարկել են հյուրերին: Victoria's Secret-ը հոգացել է, որ յուրաքանչյուր աղջիկ ունենար շքեղ տեսք ու իրեն զգար իսկական թագուհի: