Հաճախ ամենահարուստներն իրենց ունեցվածքը ձեռք են բերում ոչ օրինական ճանապարհով։ Շատերին է հաջողվել միլիոններ կուտակել՝ գործելով օրենքի սահմաններից դուրս։ Սակայն միշտ չէ, որ մեծ գումարները փրկել են այս հանցագործներին բանտի ճաղերից, ինչի մասին են վկայում այս հինգ ամենահարուստ հանցագործների պատմությունները։


1.Պաբլո Էսկոբար։ Ունեցվածքը՝ 30 միլիարդ դոլար։ Որպես Հարավային Ամերիկայում կոկայինի կարտելի գլուխ՝ ժամանակին ամենահարուստ մարդկանց ցուցակի 7-րդ հորիզոնականում էր։ Իհարկե, ամեն սկիզբ ունի իր վերջը։ ԱՄՆ-ի հետախույզներին հաջողվեց հայտնաբերել ու սպանել նրան։


2. Դեննիս Կազլովսկի։ Ունեցվածքը՝ 600 միլիոն դոլլար։ Դեննիս Կազլովսկին Բերմուդներում բացել էր Tyco Industrial ընկերությունը, , որը երկու տարուց դարձավ գործարքների կնքման թվով առաջատարը։ Կազլովսկին և իր օգնական Մարկ Շվարզը որոշեցին ընկերության փողերն օգտագործել այնպես, կարծես դրանք անմիջապես իրենց անձնականն էին։ Դեննիսը 19 միլիոն արժողությամբ տուն գնեց, նաև 18 միլիոն դոլար արժողությամբ բնակարան Նյու-Յորքում։ Ամենասկանդալալային գնումները, որոնց մասին պարզ դարձավ ավելի ուշ, 6000 դոլար արժողությամբ լոգանքի վարագույրն էր ու հագուստի համար նախատեսված, վարագույրից երեք անգամ ավելի էժան կախիչը։ Ընդհանուր վնասը, որ կրեց ընկերությունը Կազլովսկու ու Շվարցի շնորհիվ, գնահատեցին 1.6 միլիարդ դոլար, ինչի համար նրանցից յուրաքանչյուրին դատապարտեցին 1 քառորդ դար ազատազրկման։


3.Ալ Կապոնե։ Ունեցվածքը՝ 100 միլիոն դոլար։ ԱՄՆ-ի հանցագործների թվում ամենավառ ներկայացուցիչն է։ Կահույքի բիզնեսի շվաքի տակ վերջինս զբաղվում էր ալկոհոլի վաճառքով, խաղերի բիզնեսով ու Չիկագոյի տարածքում մարմնավաճառության բիզնեսով։ Կապոնեն այնքան փող ուներ, որ կարող էր իրեն թույլ տալ վարձել Մետրոպոլ ճոխ հյուրանոցի հինգ սենյականոց համարը՝ օրական վճարելով 1500 դոլար։ Իր կարիերայի գագաթնակետին հասավ այն ժամանակ, երբ շաբաթական սկսեց աշխատել 100 հազար դոլար։ Այն, ինչի համար մաֆիոզները պատրաստ չէին գումար վճարել, հարկերն էին, ինչի պատճառով էլ Կապոն են հայտնվեց բանտում։ Այնուհետև ազատ արձակվեց ու մահացավ սիֆիլիսի հետեւանքով առաջացած սրտի կաթվածից, Ֆլորիդայի իր տանը, 1947 թվականին։

4.Ամադո Կարրիլյո Ֆունտես։ Ունեցվածքը՝ 25 միլիարդ դոլար։ Ոչ պակաս հայտնի թմրամիջոցների առևտրով զբաղվող մեծահարուստ։ Ինքնաթիռով թմրամիջոցների փոխանցումը կատարելու մեթոդի համար ստացավ երկինքների տիրակալ մականունը։ Ֆուենտեսին չեն բռնել ոստիկանները, բայց նա մահացել է վիրահատական սեղանին՝ բժշկական միջամտությամբ իր արտաքինը փոխելու փորձի ժամանակ։

5. Բերնարդ Մեդոֆֆ։ Ունեցվածքը՝ 820 միլիոն դոլար։ Պատմության մեջ ամենամեծ ֆինանսական բուրգի սեփականատերը։ 1960-ական թվականներին ձևավորված Madoff Investment Securities ընկերությունը մեծ հեղինակություն էր վայելում ներդրողների շրջանում։ 2008 թվականի ֆինասական ճգնաժամի ժամանակ ընկերության փլուզումից հետո վնասներ կրեցին միլիոնավոր բաժնետերեր և խոշոր ֆինանսական ընկերություններ։ Դատարանը վճռեց Մեդոֆֆին դատապարտել 150 տարվա ազատազրկման։