Երջանիկ են այն ընտանիքները, որտեղ մարդիկ սերը ոչ թե խաղում, այլ ապրում են… Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը (որին ճանաչում ենք «Բանակում» և «Քաղաքում» հեռուստասերիալներց՝ Սուսիկի կերպարով) և Արտակ Սարգսյանը, չնայած տարիքային մեծ տարբերությանը, կարողացան ներդաշնակ ու համերաշխ ընտանիք ստեղծել… Զույգն ապրում է երջանիկ ու հագեցած կյանքով, և, անգամ կողմնակի աչքի համար երբեմն այդ տարիքը աննկատ է դառնում: Life.panorama.am-ի զրուցակիցը Անահիտ Կիրակոսյանն է, ով մեզ հետ կիսվեց առաջիկա նոր կերպարի, սիրո և հարս-սկեսուր հարաբերությունների մասին:

 

-Անահիտ, այսօր այնքան էլ հաճախ չեք երևում սերիալում: Ինչո՞վ է պայմանավորված:

-Սցենարիստն է որոշում, որ կերպարը ինչքան լինի, ու, քանի որ «Քաղաքում» հեռուստասերալում ավելացան նոր շատ հետաքրքիր կերպարներ, բնականաբար աշխատանքներն ավելի շատ կենտրոնացվեցին այդ կերպարների վրա:

 

-Իսկ դուք այսօր մասնագիտական այլ զբաղվածություն ունե՞ք:

-Այո, «Շանթ» հեռուստաընկերության մեկ այլ սերիալում եմ նկարահանվում, որտեղ արդեն լուրջ կերպար եմ մարմնավորում, բայց միայն եթեր հեռարձակվելուց հետո կխոսեմ այդ մասին…

 Միմյանց լիակատար հասկանում ենք. տարիքային տարբերությունը մեզ երբեք չի խանգարել

 

-Առանցքայի՞ն կերպար է:

-Ասեմ, որ ֆիլմը, ինչպես յուրաքանչյուր սերիալ, ունի գծեր: Այդ գծերից մեկում եմ ընդգրկված… Չեմ կարող ասել, որ գլխավոր, բայց չեմ էլ կարող ասել, որ երրորդական կերպար է: Մեծ, լուրջ ու դրամատիկ կերպար է և բացարձակ տարբերվում է «Սուսիկից», հեռուստադիտողին կներկայանամ նորովի…

 

-Մի անգամ խոսակցության ընթացքում նշել էիք, որ երազում եք նման դեր խաղալ:

-Այո, վերջապես հեռուստադիտողը կտեսնի, որ ոչ միայն հումորային, այլ նաև դրամատիկ դերով կարող եմ հանդես գալ: Թեև թատրոնում միշտ եմ նման դերեր խաղում, բայց հեռուստադիտողի համար դա նորություն է…

 

-Արդեն բանական ժամանակ է, «Շանթում» եք, արդյոք այլ հեռուստաընկերություններից առաջարկներ չեն եղել:

-Միանշանակ եղել են, և շատ ուրախ եմ դրա համար: Դա նշանակում է, որ ինչ-որ չափով սիրված դերասանուհի եմ և հետաքրքրվում են… Պարզապես այս հեռուստաընկերությունը ինձ հարազատ է և զբաղվածությունս ապահովում է: Չեմ կարող հասցնել ուրիշ տեղ…

 

-Ի դեպ, ինչ վերաբերում է հասցնելուն. այդ բազմազբաղվածության մեջ ինչպե՞ս եք հասցնում տանտիկնոջ պարտականությունները, երեխաների խնամքը:

-Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մայրիկիս, ով ինձ շատ է օգնում… Երբ եթերի եմ կամ նկարահանման, տղայիս մոտ նա է մնում, իսկ աղջիկներս դպրոցական են և օրվա կեսը դպրոցում են լինում… Տնային գործերը, սննդի հարցը փորձում եմ լուծել կամ երեկոյան, կամ վաղ առավոտյան: Եթե տանը չեմ ու չեմ հասցրել, տնտեսության մեջ մնացած բացթողումներս հասցնում է մայրս…

 

-Իսկ այդ բացթողումները ամուսինը ընկալո՞ւմ է, նրան չի՞ բարկանում ձեր զբաղվածությունը:

-Տեսնելով, որ այսքան տեղ աշխատում եմ ու երջանիկ ապրում՝ ամուսինս համաձայնում է որոշմանս հետ: Նա շահագրգռված է, որ իմ մասնագիտությամբ աշխատեմ, այդ իսկ պատճառով երբեք արգելք չի հանդիսացել: Ինքն էլ է ինձ շատ աջակցում, երեկոյան նկարահանումներին, բնականաբար, միշտ կողքիս է լինում…

 

Շարունակությունը` այստեղ: