Life.panorama.am-ը գրում է.

 

Ռուս հայտնի գրող Անտոն Չեխովը ավելի քան 100 տարի առաջ իր հարազատ եղբորը գրված նամակում բնորոշել է այն 8 հիմնական հատկանիշները, որոնք պետք է ունենա դաստիարակված մարդը:

1.Դաստիարակված մարդիկ հարգում են այլոց անհատականությունը, ուստի նրանք միշտ մեծահոգի են, մեղմ, զիջող և քաղաքավարի: Ինչ-որ մեկի հետ ապրելիս նրանք դա չեն ներկայացնում որպես մեծ շնորհ և հեռանալիս չեն ասում' քեզ հետ անհնար է ապրել: Նրանք ուշադրություն չեն դարձնում մանրուքների վրա և կարող են հեշտությամբ ներել դրանք:

2.Նրանք ցավակցում են ոչ միայն աղքատներին ու փողոցային կատուներին, նրանք ցավում են նաև այն երևույթների համար, որոնք հնարավոր չէ տեսնել աչքով:

3.Նրանք հարգում են ուրիշի սեփականությունը, ուստի միշտ վճարում են իրենց պարտքերը:

4.Նրանք մաքուր սիրտ ունեն և կեղծիքից վախենում են ինչպես կրակից: Կեղծիքը վիրավորական է այն լսողի համար և անարգում է այդ կեղծիքն ասողին: Դաստիարակված մարդիկ ցուցադրական բաներ չեն անում, պահում են իրենց անմիջական և հասարակ: Նրանք շատախոս չեն և չեն անհագստացնում իրենց անկեղծություններով, քանի դեռ նրանց չեն հարցրել: Հարգելով այլոց ականջները' նրանք հաճախակի լռում են:

 

Շարունակությունը` այստեղ: