Mari Love-ը գրում է.

 

Միջին վիճակագրական տղամարդու հասակը 176 սմ է:

Տղամարդու սիրտը միջինում րոպեում 70 անգամ է զարկում, իսկ կնոջը' 80:

Տղամարդիկ շնչում են փորով, իսկ կանայք' կրծքով:

 

Տղամարդու մարմնում 1,5 անգամ ավելի շատ քրտնագեղձ կա:

Տղամարդկանց շրջանում երկու անգամ շատ ձախլիկներ կան:

Տղամարդիկ ավելի թույլ իմունիտետ ունեն:

Սկրելոզը տղամարդկանց մոտ երեք անգամ հաճախ է հանդիպում:

Տղամարդկանց մարմնի ջերմաստիճանը միջինում 0,2 աստիճանով բարձր է:

 

Տղամարդկանց մոտ ավելի զարգացած է ուղեղի ձախ կիսագունդը, որը պատասխանատու է տրամաբանական մտածողության համար, իսկ աղջիկների մոտ' աջը, որը պատասխանատու է էմոցիաների համար:

Տղամարդկանց յոթ տոկոսը տառապում է բույլային գլխացավերով:

 

Ստամոքսի խոցը տղամարդկանց մոտ երկու անգամ հաճախ է հանդիպում:

 

Լյարդի ցիռոզը տղամարդկանց մոտ 4-5 անգամ ավելի հաճախ է լինում:

Տղամարդիկ երեք անգամ ավելի հաճախ են սրտի և ուղեղի կաթված ստանում, հատկապես մինչև 60 տարեկան հասակում:

 

Տղամարդկանց շրջանում շիզոֆրենիկներն ավելի հաճախ են հանդիպում:

Տղամարդիկ ավելի ծանր են տանում սթրեսն ու ավելի հաճախ են տառապում նյարդային հիվանդություններով:

Տղամարդիկ ավելի հակված են «միասնական աշխատանքների», այսինքն' հավաքվում են վերանորոգելու ավտոմեքենան, գարեջուր խմելու, որսի գնալու: Իսկ կանայք ինդիվիդուալներ են' հավաքվում են միայն բամբասելու համար:

 

Տղամարդկանց արյունը միջինում 10%-ով խիտ է, ինչը մեծացնում է տրոմբի ձևավորման հավանականությունը:

Տղամարդկանց մոտ սեռային հորմոն տեստոստերոնն արտադրվում է շատ մեծ քանակությամբ, այդ պատճառով սեքսում նրանք ավելի ակտիվ ու ագրեսիվ են:

 

Կնոջը տղամարդիկ իսկապես աչքերով են ընտրում:

Լսողական և հոտառության անալիզատորները տղամարդկանց մոտ ավելի թույլ են զարգացած:

 

Տղամարդկանց սեքսուալության պիկը 19-30 տարեկանում է լինում: Իսկ ահա հայրանալու հնարավորությունը նրանց մոտ պահպանվում է մինչև խոր ծերություն:

Եթե տղամարդիկ ծննդաբերեին, ապա ցավային շոկից կմահանային:

 

Նրանց ներքին օրգանների վերջավորությունները 1,3 անգամ ավելի զգայուն են: Ուստի ներքին հիվանդությունները տղամարդիկ ավելի ծանր են տանում:

Տղամարդկանց ցավազրկողը ադրենալինն է: