«Հայաստանի ձայնը» նախագծի մասին քննարկումները չեն դադարում: Սամվել Գրիգորյանի դստեր' Նարե Գրիգորյանի նախագծից դուրս մնալուց հետո տարաբնույթ խոսակցություններ տարածվեցին, թե Հայկոն Նարեին չընտրեց միայն այն պատճառով, որ ցույց տա, թե անաչառ է: Այսօր էլ էլեկտրոնային լրատվամիջոցներում մի հրապարակում տարածվեց, ըստ որի, Սամվել Գրիգորյանի և Հայկոյի հարաբերությունները վատացել են և երբեմնի ընկերներն այժմ չեն շփվում իրար հետ:

Այս մասին ESem.am-ը զրուցեց Սամվել Գրիգորյանի հետ: «Ինքս շոկի մեջ եմ ընկել, երբ կարդացել եմ այդ հրապարակումը: Բանականաբար, իմ հարաբերությունները վաղեմի ընկերոջս հետ չեն կարող փոխվել: Հայկոյի հետ շատ լավ ընկերներ ենք և հարաբերությունները չեն կարող փոխվել նախագծի պատճառով: Բացի այդ, ինքս եմ ցանկացել, որ երեխան լքի նախագիծը, քանի որ նա արդեն կայացած երգչուհի է՝ Երգի պետական թատրոնի մեներգչուհի,- ասաց երգիչն ու հավելեց, որ տարածված ասեկոսեներն էլ են ազդել իր ցանկության վրա: -Շատերի մոտ տպավորություն էր, թե ես խառնվել եմ ընթացքին և մեր ընկերական հարաբերություներն էին պատճառ դարձել, որ երեխան նախագծում է: Ես հասկացա, որ չեմ ուզում Նարեն ունենա այն ապրումները, որոնք ուներ այդ խոսակցությունների պատճառով: Ես չեմ ուզում տպավորություն լինի, թե իմ գործոնն է աշխատել, որ Նարեն հասել է այս փուլ: Նա կայացած երգչուհի է և իր ուժերով է հասել ամենին: Ես երբեք թույլ չէի տա ապաշնորհ մարդուն իմ անվան տակ ներկայանալ: Եթե երեխաս ապաշնորհ լիներ, ես՝ որպես միջազգային ժյուրիի որակավորում ունեցող մարդ, թույլ չէի տա, որ նա բեմ բարձրանար»:

Երգչից տեղեկացանք, որ պայմանավորվածությունը ձեռք է բերել Նարեի և Զեմֆիարայի մենամարտից հետո: «Ես պայմանավորվել էի, որ երեխան երկար չի մնալու նախագծում: Այսինքն դա պայմանավորվածություն չէր: Ես խոսել եմ Հայկոյի հետ և ասել, որ ցանկանում եմ, որ Նարեն չշարունակի մնալ նախագծում: Դա չէր պատճառը, որ Հայկոն չընտրեց Նարեին, ուղղակի պետք չէր, որ Նարեն մնար այդ նախագծում,- ասաց Սամվելն ու հայտնեց, որ Նարեի՝ նախագծից դուրս մնալու օրն իրենք հավաքույթ են կազմակերպել: -Նկարահանումները մոտավորապես 20 օր առաջ են եղել, մենք ընտանիքով շատ լավ միջոցառում կազմակերպեցինք, ուրախացանք, շնորհավորեցինք»:

 

Շարունակությունը՝ այստեղ: