Cosmo.am-ը գրում է.
Տղամարդիկ նույնպես կարող են ինքնաքննադատաբար վերաբերվել իրենք իրենց: Աստղ Չենինգ Տատումն անկեղծանում է, որ տղամարդկանց հաճախ պակասում է ռոմանտիզմը: Բայց մի շտապիր եզրակացություններ անել. ՆՐԱ անհրապույր ժեստերի տակ մի ողջ սիրո պատմություն է թաքնված:
Կինը միշտ տենչում է լինել ուշադրության կենտրոնում, ցանկանում, որ տղամարդն ավելի շատ ջանք գործադրի՝ իր զգացմուքներն արտահայտելու համար, և սա' գրեթե միշտ, նույնիսկ երկարատև ու ամուր հարաբերությունների դեպքում: Յուրքանչյուր կին կերջանկանար' ստանալով անակնկալ ծաղկեփունջ կամ սիրելի ներկայացման տոմսերը: Իսկ եթե ոչ, ապա մնում է միայն ակնկալել, որ ծննդյանդ օրը սիրելիդ քեզ չի ուրախացնի հավկիթ կտրտելու սարքով...
Սակայն մի պահ կանգ առ. գուցե քո տղամարդն ուղղակի ի'ր եղանակներով է արտահայտում քո հանդեպ տածած զգացմունքները: «Կանանց հատուկ է ռոմանտիզմը. նրանք ցանկանում են, որ տղամարդիկ արտահայտեն իրենց զգացմունքներն այնպես, ինչպես ֆիլմերում է»,- բացատրում է հրաբերությունների փորձագետ Ջեյն Գրիըրը: «Նրանք ֆլիրտ ու գայթակղություն են ցանկանում, և արդյունքում կարող են աչքաթող անել այն շոշափելի ու կոնկրետ արարքները, որոնք տղամարդիկ անում են իրենց համար»: Cosmo-ն ներկայացնում է երեք դեպք, որոնք, չենք ժխտում, որ կարող են քո կանացի էությանն անհարիր թվալ, սակայն, միևնույն ժամանակ, սրանք այն նշաններն են, որոնք ապացուցում են՝ նա տարված է քեզանով:
Նա քեզ որևէ անպետք իր է նվիրում
Սա այնքան հին ու ծեծված պատմություն է... Դուք հանդիպում եք, նա քեզ նվիրում է քո երազած մատանին կամ վզնոցը, և դու փայլում ես երջանկությունից: Այս պատկերն այնքան է պտտվում կանանց գլխում, որ որևէ նվեր ստանալուց հետո նրանք անմիջապես հետևություն ես անում. եթե ես նրան իսկապես հետաքրքրեի, այս տուփի մեջ սպորտային կոշիկի փոխարեն ոսկյա վզնոց կլիներ: Ամենևին պարտադիր չէ: «Դու հավանաբար մոռացել ես, որ նրա մոտ բողոքել ես անհարմար մարզակոշիկներիցդ կամ որ արդուկդ վերջին շնչում է»,- ասում է Գրիըրը: Եվ նա էլ անմիջապես մտածել է. «Խնդիր կա, ուրեմն հարկավոր է լուծում գտնել», և ահա «սարսափելի» նվերը պատրաստ է: Ճիշտ է, այդ իրն այնքան էլ ռոմանտիկ չէ, սակայն չէ՞ որ նա պարզապես ցանկանում էր օգնել քեզ և հոգալ կարիքներդ: Չե՞ս կարծում, որ սա սիրո դրսևորում է:
Նա հարաբերություններ է ակնկալում, նույնիսկ եթե դու մերժում ես
Ճնշված ես, դեպրեսիվ, մտածկոտ, իսկ նա պարզապես տենչում է քեզ: Դու ցանկանում ես հանգիստ պառկել, մտածել, իսկ նրա մտքում միայն մի բան է' սեքս:
Մտածում ես, որ նա քեզ չի հասկանում: Սակայն մի շտապիր. Տեխասի համալսարանի' ամուսնացած զույգերի շրջանում արված հետազոտությունը պարզել է, որ որքան շատ է տղամարդը սիրում կնոջը, այնքան ավելի է հակված սեքսի: Մեզ թվում է' տղամարդու' սեքսին հակվածությունը ավելի շատ պայմանավորված է ֆիզիկական ձգողությամբ, սակայն դա, պարզվում է, այդպես չէ: «Տղամարդիկ գործողության են հակված»,- մեկնաբանում է փորձագետ Բարթոն Գոլդսմիթը,- «ասելու փոխարեն նրանք ցույց են տալիս»: Հաջորդ անգամ դժգոհելու փոխարեն կարող ես քեզ պարզապես ցանկալի ու պաշտելի զգալ:
Նա հրաժարվում է սպորտային հաղորդումներից հանուն քեզ
Սա ամենամեծ զոհաբերությունն է: «Նա քեզ է նվիրում իր ազատ ժամերը. տղամարդիկ շատ լուրջ են վերաբերում իրենց ազատ ժամանակին, ուստի դժվար չէ եզրակացնել, որ սա շատ մեծ քայլ է»,- հավատացնում է Գոլդսմիթը,-«այս քայլը հավասարազոր է մոմերի ներքո ընթրիքի կամ սիրային կրքոտ երկտողի: Սակայն եթե դու նրանից ինչ- որ բան ես ակնկալում, քայլեր ձեռնարկիր: «Երբեմն տղամարդիկ չգիտեն՝ կինն ինչ է ցանկանում կամ ինչ է հարկավոր անել»,- բացատրում է Գոլդսմիթը: Առաջարկիր նրան այցելել որևէ նորաբաց ռեստորան կամ պատմիր՝ ինչպես ես ցանկանում նշել տարեդարձդ: Քո ցանկություններն այս դեպքում չեն հնչի որպես պահանջ. նա դրանք կընդունի որպես հուշում և քեզ երջանկացնելու հնարավորություն: