Tert.am-ը գրում է.

 

«Այս տարվա շոուն լինելու է Victoria’s Secret-ի պատմության մեջ ամենաշքեղը»,-վստահ հայտարարել էին ամենամյա միջոցառման կազմակերպիչները Victoria's Secret Fashion Show-2013-ի նախօրեին։ Եվ ինչպես նկատում է Tatler-ը, երեկ երեկոյան նրանց խոսքերն իրոք ապացուցվեցին։

Նյույորքյան Lexington Avenue Armory դահլիճի պոդիում են դուրս եկել Victoria’s Secret-ի հմայիչ «հրեշտակները», որոնց արտաքին տեսքի վրա աշխատել է 40 դիմահարդար ու վարսահարդար։ Շոուն բաղկացած է եղել 6 թեմատիկ բաժնից, որոնց ընթացքում ներկայացվել է նաև ավանդական դարձած Fantasy Bra-ն։

Ընդհանուր առմամբ, կազմակերպիչները շոուի վրա ծախսել են 15 մլն դոլար, ևս 10 մլն դոլար օգտագործվել է թանկարժեք քարերով պատված Fantasy Bra կրծկալի ստեղծման համար։

 

Ադրիանա Լիմա

Քենդիս Սվեյնփոուլ

 

Շարունակությունը` այստեղ: