Բրիտանացի գիտնականները պարզել են, թե որտեղից է եկել Կարմիր գլխարկի մասին հեքիաթը. ասված է PLoS ONE պարբերականում հրապարակված ամսագրում:

 

Տարիներ շարունակ համարվում էր, որ հնագույն եվրոպական «Գայլը և երեխաները» հեքիաթը, որտեղ գայլը, իրեն այծի տեղ դնելով, ուտում է ուլիկներին և «Կարմիր գլխարկը», ուր գայլը, իրեն տատիկի տեղը դնելով, կուլ է տալիս Կարմիր գլխարկին, ընդհանուր ծագումնաբանություն ունեն:

 

Այսուհանդերձ, բրիտանացի գիտնականներն ապացուցել են, որ «Գայլերն ու երեխաները» ի հայտ է եկել մ.թ. 1-ին դարում, իսկ «Կարմիր գլխարկը»' հազար տարի ուշ:

 

Գիտնականները նման եզրակացության են եկել' ուսումնասիրելով ավելի քան 58 հեքիաթների նմանատիպ սյուժեն: Նման անալիզ անցկացնելով' գիտնականները պարզել են, որ աֆրիկյան հեքիաթները ծագել են հենց «Գայլը և երեխաները» հեքիաթից, ոչ թե «Կարմիր գլխարկից», թեպետև ժամանակի ընթացքում ընդհանուր բնութագրեր են ստացել: Դա թույլ է տալիս եզրակացնել, որ «Կարմիր գլխարկը» և եվրոպական ավանդությունը ծագել է հենց «Գայլը և երեխաները» հեքիաթից:

 

Նման բացահայտումը լիովին բացառում է առկա վարկածն այն մասին, թե Կարմիր գլխարկը բանավոր չինական ավանդություն է, որը այլ երկրներ է հասել Մետաքսի ճանապարհով:

 

Գիտնականները կարծում են, որ ամեն բան եղել է հակառակը, այսինքն' հեքիաթի չինական տարբերակը ոչ թե «Կարմիր գլխարկի» ձևափոխությունն է, այլ 2 տարբեր վերոնշյալ հեքիաթների միաձուլումը:

 

Գիտնականները նշում են, որ չինացի պոետ Հուան Ժուն հեքիաթի չինական տարբերակը գրի է առել մոտավորախպես նույն ժամանակ, ինչ նրա ժամանակակից ֆրանսիացի Շառլ Պերոն: