Յուկա անունով մամոնտը, որն ունի 39 հազար տարվա պատմություն, այսօրվանից ցուցադրության է հանվել Թայվանում, հայտնում է Daily Mail-ը։
3 մետրանոց էգ մամոնտը, որը հայտնաբերվել է 2010թ.՝ Սերբիայում, ըստ գիտնականների՝ սատկել է 10 տարեկանում։
Սակայն նախապատմական կենդանին շատ լավ է պահպանված եղել, երբ հնագետները հայտնաբերել են դրա սառած մնացորդները։ Նրա մարմնի վրա առկա վնասվածքները վկայում են այն մասին, որ նախամարդիկ մամոնտների են որսացել։
Մամոնտներն առաջացել են աֆրիկյան փղերից՝ սառցե դարաշրջանում։ Դրանք կշռել են 8-10 տոննա և 2 անգամ ավելի մեծ են եղել, քան ժամանակակից փղերը։ Նրանց երկար ժանիքներն օգնել են կռվել գիշատիչների դեմ, ինչպես նաև քանդել սառույցը։