Ռետինե դեղին բադիկն ու շախմատը 2013թ. ընտրության արդյունքում հայտնվել են ամերիկյան Խաղալիքների փառքի սրահում, հայտնում է Лента-ն՝ Associated Press-ին հղումով։
Երեխաների լոգանքի անբաժանելի ընկեր բադիկն ու շախմատն առաջ են անցել 10 մրցակցից, որոնք ևս հավակնում էին թանգարանում հայտնվելուն։ Այս տարվա թեկնածուների թվում են եղել կանաչ զինվորիկները, Pac-Man խաղը, նինձա կրիաները։
Որևէ խաղ կամ խաղալիք թանգարանում տեղ ստանալու համար պետք է մի քանի տասնամյակի պատմություն ունենա, նպաստի երեխայի մեջ ստեղծագործ ու որոնողական գործունեության զարգացմանը։
Ներկայում Խաղալիքների փառքի սրահում կա 53 նմուշ, որոնց թվում են խորանարդիկները, պարանը, խաղաքարտերը։