Իհարկե ճաշակին ընկեր չկա, բայց որոշ տղամարդիկ աչք են փակում անգամ կնոջ հարբեցողության վրա: Ամեն դեպքում կնոջ բնավորության մեջ կան կողմեր, որոնցից, ցանկության դեպքում, կարելի է ազատվել: Որո՞նք են կանանց այն տիպերը, որոնք նյարդայնացնում են տղամարդկանց:

 

Տիպ 1. «Սիրիր ինձ այսպես' հասարակ, տնային կերպարով»

Թվում է, թե ինչը կարող է նյարդայնացնել խալաթով կամ հին վերնաշապիկով կնոջ մեջ: Բայց նյարդայնացնում է այն, որ տեսնում ես ոչ թե այն գեղեցկուհուն, ում հետ ամուսնացել ես, այլ բառիս բուն իմաստով «կնկա»: Մի կնկա, ով ընդհանրապես չի հետևում իրեն: Իսկ սանրվա՞ծքը... Այսինքն' սանրվածքի բացակայությունը: Նման տեսարան ամեն օր տեսնելը ոչ միայն չի գրգռում, այլև նյարդայնացնում է:

 

Տիպ 2. «Կապի օպերատոր»

Անընդհատ չաչանակություն ես անում ընկերուհիներիդ հետ, անգամ սեքսի ժամանակ քեզ թույլ ես տալիս պատասխանել մոտ ընկերուհուդ զանգին: Դա կարող է հունից հանել անգամ ամենահամբերատար տղամարդուն:

 

Տիպ 3. «Քայլող աղետ»

Հինգ ժամ գեղեցկության սրահում նստելով և արհեստական եղունգներ դնելով' հասնում ես տուն ու կոտրում դրանցից մեկը: Իհարկե ափսոս է ժամանակն ու փողը, բայց ինչո՞ւ ամբողջ երեկո լաց լինել ամուսնու ներկայությամբ և թափ տալ կոտրած գեղեցկությունը նրա դեմքի առաջ:

 

Տիպ 4. «Հաց կգնես, մեկ էլ մարդկությունը կփրկես»


Դու ուղարկում ես նրան խանութ, երբ նա արդեն տան մուտքում է: Խնդրում ես մաքրել կոշիկներդ, երբ շտապում է աշխատանքի: Եվ ուշանում է, քանի որ ժամերով զբաղեցրել էիր լոգասենյակը: Մանրուքներ. կասես դու: Բնավ: Երբ նա հոգնի իր աշխատանքից, նա աշխատանքի հետ միասին կթողնի նաև քեզ:

 

Տիպ 5. «Դու ինձ չես սիրում»


Պետք չի քեզ դուր չեկած ամեն արարք բացատրել նրանով, որ նա քեզ չի սիրում: Եթե չսիրեր, վաղուց կլքեր:

 

Տիպ 6. «Միսս ճշտապահություն»


Մենք բոլորս գիտենք, որ կանանց ճշտապահությունը վատ բան է: Եվ տղամարդիկ սովորել են դրան. ուրիշ ելք չունեն: Բայց աշխատիր ուշանալ գոնե այնքան, որ տղամարդը հունից դուրս չգա:

 

Հեղինակ` Mari Love