Ամերիկյան ճանաչված փոփ երգչուհի Քեթի Փերին առաջ է անցել դեռահասների կուռք Ջասթին Բիբերից՝ Twitter սոցկայքում ունեցած հետևորդների թվով, հայտնում է Лента-ն։
Փերիի @katyperry հաշիվը նոյեմբերի 4-ի տվյալներով ունի 46.509.000 հետևորդ, մինչդեռ Բիբերի @justinbieber հաշիվն ունի մոտ 46 493 000 հետևորդ։ Ընդհանուր առմամբ, կանադացի երգչի հաշիվը 9 ամիս շարունակ համարվում էր Twitter-ի ամենաշատ հետևորդներ ունեցող միկրոբլոգը։
Սակայն միևնույն ժամանակ Բիբերի «թվիթներն» ավելի շատ են «ռեթվիթ» արվում, քան Փերիինը։
Նախքան Բիբերը, Twitter-ում ամենապահանջված միկրոբլոգն ամերիկացի երգչուհի Լեդի Գագայինն էր։
Ներկայում Twitter-ն ամբողջ աշխարհում ունի մոտ 500 մլն օգտատեր։