Luxlux.net-ը ներկայացրել է 10 հետաքրքրական փաստ ոսկու մասին:
1. Իրականում ոսկին շատ դժվար է հայտնաբերել, քանի որ այն հազվագյուտ մետաղ է: Աշխարհում մեկ ժամվա ընթացքում ավելի շատ պողպատ են ձուլում, քան մարդկության պատմության ողջ ընթացքում ձուլված ոսկին է:
2. 2011-ին ոսկու համաշխարհային արդյունաբերությունը կազմել է 2.8 հազար տոննա: Ոսկու ամենաշատ պաշարը հայտնաբերվել է Չինաստանում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում:
3. Քաղաքակիրթ մարդկության ողջ պատմության ընթացքում արդյունաբերվել է 150-200 հազար տոննա ոսկի:
4. Ոսկու ամենախոշոր պաշարները գտնվում են մոլորակի միջուկում: Ըստ գիտնականների՝ այնտեղ 5 անգամ ավելի ոսկի կա, քան բոլոր հայտնի և մարդկությանը հասանելի հանքերում: Եթե այդ ոսկով հնարավոր լիներ ծածկել Երկրի մակերեսը, ապա շերտի հաստությունը կկազմեր 0.5 մետր:
5. Ոսկին էլաստիկ, բայց ծանր մետաղ է: 1 գրամ կշռող ոսկու կտորից հնարավոր է 3 կմ երկարությամբ լար հատել, սակայն 37 սմ կողմ ունեցող ոսկու մեկ խորանարդը կշռում է 1 տոննա:
6. Ոսկու ամենախոշոր բնակտորը հայտնաբերվել է Ավստրալիայում 1872-ին՝ 25х63 սմ չափսերով ամբողջական գունդ, որը կշռում էր 70 կգ:
7. Ոսկու ամենափոքր մասնիկներ կան յուրաքանչյուր մարդու օրգանիզմում, ով աշխատում է ոսկու հետ կամ պահում է այն: Եթե այրեն այն կտորը, որում պահվում է ոսկին, ապա մոխիրի մեջ կարելի թանկարժեք մետաղի փոքրիկ մասնիկներ հայտնաբերել:
8. Ոսկին չի ենթարկվում քիմիական փոխազդեցության: Այն ձուլել կարելի է միայն կոնցենտրացված թթուների, աղաթթվի և ազոտաթթվի խառնուրդում:
9. Մաքուր ոսկին ունի 999 հարգ: Քանի որ ոսկին շատ փափուկ է, դրա վրա կարելի է փորագրել եղունգով, ավելացնել պղինձ կամ արծաթ: Մաքուր ոսկու քանակը խառնուրդում որոշում է հարգը: 585 հարգի խառնուրդի 1 գրամին հասնում է 0.585 մգ ոսկի:
10. Այսօր համաշխարհային բանկային պահուստները գնահատվում են 32 հազար տոննա ոսկով: Եթե այդ ամբողջ ոսկին ձուլեն, ապա կստացվի 12 սմ կողմով խորանարդ ոսկի: Ոսկու ամենախոշոր հանքատերերն են ԱՄՆ-ն (8,1 հազար տոննա), Գերմանիան (3.4 հազար տոննա), Միջազգային արժութային հիմնադրամը (2.8 հազար տոննա):