Եթե պետք է արագ երկարացնել մազերն ու անհավանական փայլ ու խտություն հաղորդել դրանց, ապա այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է:

Ժելատինը մեծ քանակությամբ սպիտակուց է պարունակում, ինչն անհրաժեշտ է մազերի աճն ապահովելու համար:

Դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ ժելատին, 3 ճաշի գդալ տաք ջուր, 1 թեյի գդալ շամպուն:

Ժելատինը բացում ենք տաք ջրով, լավ խառնում, որպեսզի գնդիկներ չլինեն, թողնել մի-փոքր ժամանակ: Հենց ժելատինն ուռչի, խառնել շամպունի հետ:

Քսել մազերին, ծածկել պոլիէթիլենով, թողնել 20-30 րոպե:

Լավ լվանալ մազերը: Կտեսնեք, թե ինչպիսի փայլ կստանան մազերը: Շատերն օգտագործում են ժելատինը մազերի և եղունգների աճի համար, և իսկապես' ժելատինն իսկապես ամրապնդում է եղունգներն ու մազերը:

 

Օգտակար խորհուրդներ