Սյուզի Մելիքյանի' հոկտեմբերի 17-ին կայացած պսակադրությանն արդեն անդրադարձել ենք: Երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ ամուսնու' Գարիկի հետ նոյեմբերին կմեկնեն ճամփորդության.“Հարսանիքին ուղեգիր նվեր չենք ստացել, բայց մեր մեղրամիսը շուտով կվայելենք: Դեռ չենք որոշել վայրը. ինձ համար երկիրն էական չէ, կարեւորը սիրելիիս հետ լինեմ, թեկուզ Հայաստանի որեւէ քաղաքում”:
Նա մեզ տեղեկացրել է, որ այժմ ակումբում չի աշխատում, բայց շարունակելու է երգել եւ պատրաստվում է “Քեզ նման փեսա չկա”-ի տեսահոլովակը նկարահանել.“Դեռ չգիտեմ հարսանիքիս կադրերով կլինի, թե' ոչ, հիմա մեր մտքերն ենք քննարկում ռեժիսորի հետ: Պրեմիերան շատ չի ուշանա”:
Շարունակությունը՝ այստեղ: