Google տեխնոլոգիական ընկերությունն ԱՄՆ-ի Մեն նահանգում ներկայացրել է տվյալների 2-րդ «լողացող» կենտրոնը, որի «զույգ եղբայրը» գտնվում է Կալիֆոռնիա նահանգում։
Ինչպես նշում է Daily Mail-ը, կենտրոններն իրենցից ներկայացնում են քառահարկ կոնտեյներներ, որոնք գտնվում են մեծ բեռնատար նավի վրա։
Թեև Google-ը հրաժարվել է որևէ կերպ մեկնաբանել այս տեղեկությունը, այնուհանդերձ հայտնի է, որ «լողացող» կենտրոններն էական վնաս չեն հասցնում շրջակա միջավայրին ու աշխատելու են ծովի ջրի էներգիայով։
Ներկայում այս կենտրոնները համալրվում են նորարարական սարքավորումներով։