Հոլիվուդի ամենապահանջված դերասանուհիներից մեկը՝ Նիկոլ Քիդմանը, լյուքս դասի Jimmy Choo բրենդի Cruise 2014 հավաքածուի գովազդային արշավի շրջանակներում ներկայացել է կինոոլորտի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ Բրիջիտ Բարդոյի կերպարով։
Ինչպես նշում է The Telegraph-ը, Քիդմանը շատ լավ է մարմնավորել անցած դարի 60-ականների աստղ Բարդոյին, ինչը գնահատել է նաև Jimmy Choo-ի կրեատիվ տնօրեն Սանդրա Չոյը, ում կարծիքով՝ Քիդմանը կարողացել է ստեղծել այնպիսի կերպար, որը փոխանցում է Cruise 2014 հավաքածուի կանացի ու փոքր-ինչ չարաճճի տրամադրությունը։
«Շատ բարձրահասակ կանայք չեն համարձակվում բարձրակրունկ կոշիկներ կրել, սակայն ես նրանց թվին չեմ պատկանում։ Jimmy Choo-ի շքեղ կոշիկներով ես ինձ միշտ ավելի սեքսուալ ու կանացի եմ զգում»,-ասել է 46-ամյա դերասանուհին։