Asekose.am-ը, հղում տալով, Heat.ru-ին գրում է, որ հոկտեմբերի 21-ին Վալերի Մելաձեն ամուսնալուծության նպատակով դիմել է Մոսկվայի տարածքային դատարան:
Վալերին կնոջն է թողնում 2մլն դոլար արժողությամբ առանձնատունը Պոդմոսկովյեում, բնակարան Մոսկվայում և բիզնես դասի ավտոմեքենա:
Երգչի մտերիներն ասում են, որ հոգատար հայրը խոստանում է չնեղացնել նաև դուստրերին՝ 22-ամյա Ինգային, 14-ամյա Սոֆիային և 11-ամյա Արինային: Նրանցից յուրաքանչյուրին հայրը կնվիրի բնակարաններ մայրաքաղաքում և բիզնես դասի ավտոմեքենաներ, ինչպես նաև ամեն ամիս գումար կտրամադրի ընթացիկ ծախսերի համար:
Երգիչը նշում է, որ իր և կնոջ միջև ամուսնական հարաբերությունները բացակայում են դեռևս 2012թ.-ից, թեև շշուկներ վաղուց են պտտվում, որ նրա սիրտը զբաղեցրել է «Վիա Գրա»-ի նախկին երգչուհի Ալբինան: Բացի այդ շատերն են ոչ մեկ անգամ ականատես եղել Վալերիի և Ալբինայի ջերմ հարաբերություններին, իսկ Նիկոլայ Բասկովը 2011թ. Յանա Չուրիկովայի հարսանիքին ստիպել է նրանց համբուրվել «Горько» բացականչությունների ներքո:
Իրինան համաձայն է ամուսնու որոշման հետ: Զույգը խնդրում է կարգավորել բոլոր հարցերը հնարավորինս կարճ ժամանակահատվածում: