Ներկայացնում ենք այն մթերքների ու խմիչքների ցանկը, որոնք բացասական ազդեցություն են ունենում ուղեղի աշխատանքի վրա: Այսպիսով'
1. Ալկոհոլ
Ալկոհոլը ամենաուժեղ ու ամենաբացասական ազդեցությունն է ունենում ուղեղի աշխատանքի վրա: Բացի այն, որ ալկոհոլն առաջացնում է ժամանակավոր գինովցածություն, այն թողնում է նաև լուրջ հետևանքներ: Ապացուցված է, որ ալկոհոլից կախվածություն ունեցող մարդկանց 80 տոկոսի մոտ նկատվում է ծերունական թուլամտություն:
2. Էներգետիկ ըմպելիքներ
Այո՛, օգտագործումից րոպեներ անց դրանք ուժ ու էներգիա են տալիս, քանի որ պարունակում են մեծ քանակությամբ շաքար, կոֆեին և ունեն բարձր կալորեականություն: Սակայն ավելի ուշ' առաջանում է քնկոտության զգացողություն և պահանջ է առաջանում նորից ընդունել էներգետիկ ըմպելիքը:
3. Ոչ թարմ մրգեր
Բնականաբար, թարմ մրգերը շատ լավ ազդեցություն են ունենում ուղեղի աշխատանքի վրա ու առհասարակ օգտակար են ողջ օրգանիզմի համար, սակայն իրավիճակը լիովին այլ է, երբ մրգերը, որոնք ուտում եք' բավականին հին են: Այնպես որ ուշադիր եղեք, երբ սուպերմարկետում կամ շուկայում միրգ եք ընտրում:
4. Պաղպաղակ
Պաղպաղակը պարունակում է մեծ քանակությամբ յուղեր, որոնք ժամանակի ընթացքում բարդացնում են արյան շրջանառությունը: Սրա հետևանքով դանդաղում է արյան մատակարարումը ուղեղ:
5. Նրբաբլիթներ
Եթե կարծում եք, որ նոր օրը ճիշտ է սկսել տաք ու համեղ նրբաբլիթներից, ապա' սխալվում եք: Շատ ավելի օգտակար է առավոտյան ուտել սպիտակուցներով հարուստ ինչ-որ բան, ինչը պակաս յուղոտ կլինի:
6. Գազավորված ըմպելիքներ
Այս ըմպելիքները վնասում են մեր օրգանիզմի գրեթե բոլոր օրգաններին: Դրանց հաճախակի օգտագործումից ուղեղում առաջանում է գլյուկոզայի պակաս, ինչն էլ հաճախ դառնում է վատ հիշողության պատճառ: